Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Գաղտնի ծրագրերի զրահաբաճկոնով վարչապետը

Գաղտնի ծրագրերի զրահաբաճկոնով վարչապետը
29.08.2024 | 10:07

Օրերս տեղի ունեցավ գերկարևոր մի իրադարձություն՝ վարչապետն իր հիմնական գործող անձանցով հավաքի հրավիրեց ՀՀ դեսպաններին՝ մեր արտաքին քաղաքական ուղեգծի իրականացնողներին արտաքին աշխարհում՝ բարեկամ և ոչ բարեկամ աշխարհաքաղաքական կենտրոններում, մեծ և փոքր պետություններում, կառույցներում։ Ավանդաբար վարչապետների ելույթները հեռարձակվում էին, լուսաբանվում հիմնական մասերով։ Այս անգամ ոչինչ չասող մի ընդհանրական լուր և նկար՝ Փաշինյանի մռայլադեմ կերպարով։ Առջևում բանակցություններ են՝ հայկական խաչմերուկ, բռնադատված խաղաղության պայմանագիր, սահմանազատում-գծում, COP-29, խոշտանգվող հայ գերիներ ու պատանդներ, բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախ, անտուն արցախցիներ, սահմանների վտանգված բնակավայրեր, բանակի վերազինում, ու ոչ մի դիրքորոշում բարձրաձայնված ու հայտնի, միմիայն գաղտնածածուկ, զրահաբաճկոնով ծրագրեր։

Դե, իհարկե, դեսպանները հեծանվավազքի մասնակիցներ հո չեն, որ օրերով և ժամերով լուսաբանեն, ցուցադրեն։

Ժողովրդավարության խրտվիլակն է Հայաստանում, ավաղ…

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ